Կաղանդի գիշեր

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on December 15, 2022

Կաղանդ նշանակում է Նոր տարի։

Իմ հորինած հեքիաթը.

Կաղանդի գիշերվա ժամանակ մի աղքատ որբ կծկված նստել էր տան պատերի տակ։ Նա շատ էր մրսում։ Նրա երազանքը բարի մայրիկ ու հայրիկ ունենալն Էր։ Նա որոշեց գտնել արևի ընտանիքին (չէ որ նա ցուրտ ու սառը պատերի տակ էր կծկված)։ Նա սկսեց ման գալ: Նա ճանապարհին տեսավ մի մարդ։

-Այ տղա, ո՞վ ես դու,-հարցրեց մարդը։

-Ես մի խեղճ ճամփորդ որբ եմ,-պատասխանում է մեր հերոսը։

-Խեղճ տղա։ Արի ես քեզ հայր լինեմ, դու էլ ինձ զավակ։

Այդ մարդը ձիապան է լինում։ Տղան համաձայնվում է։ Տարիներ անց տղան մեծանում ու իր հոգեհայրի գործը շարունակում։ Նա չէր ալարում, այլ նա շատ աշխատասեր էր։ Եվ որոշ ժամանակ անց նա դարձավ թագավորի ավագ ձիապանը։

Պատմության իմաստն Էր, որտեղ էլ լինես, պետք է նպատակասլաց լինել:

Write a comment

Skip to toolbar