Ճանաչում ենք մեր հայրենիքը։ ՀՀ մարզերը, քաղաքները, գյուղերը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on April 16, 2024

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ ապրիլ, մայիս

Նախագծի նպատակը՝  

  • ծանոթանաել և ճանաչել ՀՀ մարզերը, մազերի քաղաքները, գյուղերը, մարզերի տեսարժան վայրերը
  • իրականացնել հետազոտական աշխատանք
  • ձևավորել թիմային աշխատանքի հմտությունը


Նախագծի ընթացքը՝
Նախագծի ընթացքում սովորողների հետ իրականացնում ենք հետազոտական աշխատանք, համացանցի օգնությամբ ծանոթանում և ուսումնասիրում ենք ՀՀ մարզերը՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն:

Վիճակահանությամբ ձևավորվելու ենք 2 հոգանոց թիմեր։ Յուրաքանչյուր թիմ վաճակահանությամբ ընտրելու է որևէ մարզ և դրա շուրջ իրականացնելու հետազոտական աշխատանք։ Այնուհետև՝ կուսումնասիրեն, տեղեկություններ կհավաքեն մարզի, նրա տեսարժան վայրերի մասին, կստեղծեն սահիկաշար տվյալ մարզի վերաբերյալ, կներկայացնեն ընկերներին։

Նախագծի ավարտից հետո կունենանա ուսումնական ճամփորդություն։

Կասկադ համալիր

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on March 23, 2024

Կասկադ համալիր
Կասկադի համալիրի գաղափարի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936): Նա ցանկանում էր քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմական բնակելի և մշակութային կենտրոնները, կապել ջրվեժների ու այգիների հսկայական կանաչ տարածքի հետ, որը պետք է «գահակալվեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն վերածնվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։
Կասկադ ճարտարապետական-մոնումենտալ համալիրը ստեղծվել է 1970 թվականին Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների և ծաղկանոցների համակարգ է, որը կապում է Երևանի կենտրոնը Հաղթանակ պուրակի հետ։ Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է աշխարհահռչակ քանդակագործներ Լին Չադվիքի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և խորաքանդակներ։ 2002թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի՝ ամբողջ տարածքը (մոտ 13 հա) տրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին՝ 5 տարվա ընթացքում այնտեղ թանգարան կառուցելու պայմանով։ Թամանյանի պուրակը նույնպես տրամադրվել է թանգարանին։
2009 թվականի նոյեմբերի 8-ին պաշտոնական բացմամբ Կասկադ համալիրը վերածվեց ժամանակակից արվեստի կենտրոնի: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։
Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մ։ Համալիրի դիմաց վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում՝ Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշահամալիրը։ Կասկադի հեղինակներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանն այս նախագիծն ավարտին են հասցրել 1924 թվականին: Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինված առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որն անցնում է քաղաքը հյուսիս- հարավային ուղղություն. Կասկադ համալիրի հիմնական գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։
Կասկադի բոլոր հարթակներից բացվում են հիանալի տեսարաններ դեպի քաղաք և Արարատյան դաշտ։ Ամբողջ համալիրը շրջակա միջավայրի հետ ներդաշնակ եզակի ամֆիթատրոն է։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on March 11, 2024

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամյել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը ։
    • Երբ փեսացուներից մեկը գնում է իբրև Արան թագուհին հասկանում է որ մի բան էն չի նրա հետ։ Նա հայտնաբերում է որ նա Շամիրմը խաբել է հայ մարդկանց։ Հայ մարդիք զորք էն հավաքում գնում Ասորեստանի վրա ու ջախջախում քաղաքը։ Այս միանգամից հարձակումը զարմացնում է Շամիրամին։ նա գնում է նրանց ընդառաջ բայց երբ զինվորները տեսնում էն նրան միանգամից սպանում։ Այդպես հայ ժողովուրդը իրանց վրեժը լուծում էն Շամիրամի վրա:

Թոր աստվածը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on March 1, 2024

Թոր (հին սկանդինավերեն՝ Þórr), սկանդինավյան դիցաբանության մեջ որոտի, կայծակի, փոթորիկների, կաղնու ծառի, հզորության, մարդկության պաշտպանության, ինչպես նաև պտղաբերություն և հիվանդների ապաքինման աստվածն է, ոսկեհեր աստվածուհի Սիֆի ամուսինը, Յոթունների (հսկաներ) սիրելին, ամենակարող աստված Օդինի որդին և չար աստված Լոկիի խորթ եղբայրը։ Թորն ունի մուրճանման զենք, որը կոչվում է մյոլնիր։ Գերմանական ցեղերը Թորին հին անգլերենով կոչում էին Þunor, հին գերմաներենով՝ þonar։

Ի վերջո ծագելով նախահնդեվրոպական հավատալիքներից, Թորը գերմանական ժողովուրդների ամբողջ գրի առնված պատմության մեջ նշվում է որպես աստված, երկնային հզոր ուժ։ Պատմությունը որպես այդպիսին սկսվում է Հռոմի կողմից գերմանական տարածքների զավթմամբ, շարունակվում ցեղային ընդարձակումներով ու Ազգերի մեծ գաղթով, հասնում մեծագույն ժողովրդականությանը Վիկինգների ժամանակաշրջանում և վերջանում սկանդինավյան երկրներում քրիստոնեության ընդունմամբ։

Դիցաբանություն և առասպել

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 23, 2024

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Տեառնընդառաջ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 23, 2024

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Բարեկենդանի ծես

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 23, 2024

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on December 6, 2023

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։ 301 թվականին հայաստանում
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։ Տր­դատ Գ թա­գա­վո­րը բանտարկեց Գրիգորին որհովետև նա չեր ուզում զոհեր ուղարկել աստվածներին
  • Ո՞րտեղ է բանտարկվում Գրիգորը։ Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ)
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։ Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը:
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։ Տր­դատ Գ թա­գա­վո­րը, Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը և Հրիփսիմեի կույսերի պատճառով

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on November 10, 2023

1-Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։

2-Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։

կենտրոն համայնքում:

3-Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։

Րաֆու փողոց, Սեբաստյա փողոց, իսակովի պողոտա արգիշտի փողոց, վարդգեզ սարգսյանի փողոց, լամբանձյան փողոց հաղտանակի կամուրջ

4-Ինչ տեսարժան վայրերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։

5-Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։

Հայաստանի Հանրապետության Կառավարությաքն կառույցը

Հայաստանի պատմության հետքերով

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on November 8, 2023

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  1. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։ Կենտրոն։
  2. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։ Իսակովի պողոտա, Բեյրութի փողոց, զորավար Անդրանիկ։
  3. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։Երևանյան լիճ, հաղթանակի կամուրջ, Հրապարակը, Շահումյանի հրապարակ։
  4. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։Կառավարության շենք, արդարադատության նախարարությունը։
  5. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։Ձեռք բերել ավելի շատ գիտելիք, ավելի լավ ճանաչել Հայրենիք
Skip to toolbar