Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Uncategorized | Posted on November 7, 2024
Մարդկանց կրոնական պատկերացումները
Դաս 1
Հնագույն մարդիկ բնության երևույթներին և ուժերին վերագրում էին գերբնական զորություն: Հավատում էին, որ դրանց կարող են սիրաշահել երկրպագությամբ ու զոհաբերություններով:
Կրոնական պատկերացումները տարբեր էին: Ոմանք հավատում էին, թե աշխարհում ամեն ինչ ոգի ունի, որն արժանի է պաշտամունքի: Մյուսները կարծում էին, թե տվյալ տոհմը կամ ցեղը ծագել է որևէ բույսից կամ կենդանուց:
Երկրագործական համայնքներում պաշտամունքի գլխավոր առարկան արարող Երկիրն էր, որի խորհրդանիշը Մեծ մայրն էր: Յուրաքանչյուր տոհմ և ցեղ ուներ իր սրբատեղին: Այնտեղ էին անցկացվում ծիսական արարողությունները: Ժամանակի ընթացքում սրբազան ծեսերը սկսեցին կատարել որոշակի մարդիկ: Նրանք նաև պահպանում և սերունդներին էին փոխանցում հին ասքերն ու առասպելները: Նրանցից հետագայում ձևավորվեց կրոնի սպասավորների հասարակական խումբը՝ քրմությունը:
Տոտեմապաշտություն — Հավատ այն կենդանու, բույսի, բնության երևույթի հանդեպ (տոտեմ), որից, մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը: Տոհմը կրում էր իր տոտեﬕ անունը: Յուրաքանչյուր տոհմ ուներ իր սրբազան կենտրոնը: Այստեղ պահ պանվում էին տոհմական մասունքները, և կատարվում էին ծիսական արարողություններ:
Ոգեպաշտություն (անիﬕզմ) — Հավատ որևէ մարﬓի ﬔջ ամփոփված կամ ինքնուրույն գործող գերբնական ոգիների նկատմամբ:
Ֆետիշապաշտություն — Հավատ անշունչ առարկաների` ծառերի, ժայռերի, քարանձաﬖերի, պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկությունների նկատմամբ: Պաշտամունքի առարկա՝ ֆետիշ, կարող էին լինել, օրինակ՝ նիզակը, դաշույնը, որոնք մարդկանց համար ունեին կենսական նշանակություն:
Հմայապաշտություն — Հավատ մարդկանց, կենդանիների, բույսերի, բնության երևույթների վրա ներգործելու մարդու ունակության նկատմամբ: Մարդը կարծում էր, թե որոշակի գործողությունների, բառերի, երգի, պարի և այլ ﬕջոցներով հնարավոր է անձրև բերել, քաﬕ բարձրացնել, ապահովել լավ բերք, ունենալ առատ որս և այլն: Նա հմայությամբ փորձում էր բուժել վերքերը և կանխել հիվանդությունները:
Առաջադրանք 1
«Մարդկանց կրոնական պատկերացումները»/կարդալ դասը, 5 նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/
Դաս 2
Կրոն
Կրոնն Արարչի՝ Աստծու և նրանից բխող բոլոր երևույթների ու դրսևորումների մասին մարդու պատկերացումների ամբողջությունն է: Կրոնի հիմքը հավատն է՝ Աստծու գոյության հիմնադրույթը:
Կրոնագիտական բացատրությամբ կրոնն աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծու միջև հոգևոր հարաբերություն: Կրոնն ընդունում է Աստծու ճանաչելիության որոշակի սահմանը:
Կրոնը հին է այնքան, որքան մարդկությունը, և նախնադարյան շրջանից ունեցել է համամարդկային ու տիեզերական բնույթ: Մարդն իր գիտակցական կյանքի առաջին իսկ պահից խորհել է իր սկզբնավորման, ծագման, կյանքի ու մահվան, գոյության մասին: Չի եղել որևէ ժամանակաշրջան, մարդկային հասարակություն կամ հավաքականություն` առանց կրոնի, կրոնական զգացումի և երևույթների: Կրոնը պայմանականորեն դասակարգվում է՝
1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներ (մոգություն, կախարդություն, ոգեպաշտություն, բնապաշտություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ և այլն),
2. ազգային կամ էթնիկական կազմավորման կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, ջայնիզմ, սինտոյիզմ և այլն),
3. համաշխարհային կրոններ, որոնցից ամենատարածվածներն են քրիստոնեությունը, բուդդայականությունը, իսլամը:
Կրոնը վաղ ժամանակների կրոնական հավատալիքներից, բնապաշտությունից, բազմաստվածությունից հասել է միաստվածության գաղափարին: Իրեն շրջապատող ողջ Տիեզերքում տիրող ներդաշնակությունը մարդուն մղել է հակվելու մեկ ընդհանուր Արարչի գաղափարին:
Մահը, մարդու ընկալմամբ, անհամապատասխան է այդ ներդաշանակությանը. սա էլ մղել է մարդուն մտածելու անխուսափելի մահվան, դրա պատճառների և դրանից փրկվելու ուղիների մասին: Այս հիմնահարցերին է պատասխանում յուրաքանչյուր կրոն:
Համաշխարհային մեծ կրոնների գաղափարախոսության հիմքում մարդու փրկության գաղափարն է:
Բոլոր կրոնների նպատակները նույնն են, միայն դրանց հասնելու ճանապարհներն են տարբեր:
Առաջադրանք 2
Կարդալ,պատմել դասը
Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Եկա,տեսա,հաղթեցի» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
Դաս 1
Գիրը և արվեստը Հին Արևելքում
Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր:
Ինչու՞ էր անհրաժեշտ գիրը
Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում: Սակայն վիճակը սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը: Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի և այլ իրերի քանակը, հարկերը և այլն: Այս ամենը հնարավոր չէր հիշել: Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր: Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:
Եգիպտական գաղափարագիրը
Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ: Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»: Եգիպտական գիրը ստեղծվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին: Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից: Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն: Հետագայում նշանները սկսեցին արդեն արտահայտել վանկեր:
Միջագետքյան սեպագիրը
Ք.ա. IV հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը: Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը: Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց: Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը: Այդ գիրը գիտնականներն անվանել են սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան: Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր: Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին: Ք.ա. III հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը: Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել: Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել այն: Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը:
Գրականություն
Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:
Ճարտարապետություն և քանդակագործություն
Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:
Առաջադրանք 1
>Սովորե՛լ «Գիրը և արվեստը հին Արևելքում» դասը
>Փորձի՛ր գրավոր պատասխանել ինչու՞ էր անհրաժեշտ գիրը։
Դաս 2
Գիտությունը Հին Արևելքում
Հին Առաջավոր Ասիայի երկրներում գիտական իմացությունը սկիզբ առավ և զարգացավ մարդկանց առօրյա աշխատանքային գործունեության պահանջներին համապատասխան:
Գիտական իմացության առաջացման նախադրյալները
Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն: Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվածքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները: Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս:
Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ: Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն: Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը: Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր: Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ: Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն: Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը: Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները: Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում: Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին: Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները:
Մաթեմատիկա
Եգիպտոս. ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:
Հնդկաստան. հայտնագործեցին զրո թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում: Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր: Դրանցից օգտվում ենք նաև մենք:
Քիմիա
Եգիպտոս. փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպի սի քիմիական խառնուրդներ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից:
Չինաստան. ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:
Աստղագիտություն
Եգիպտոս. ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույց: Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր: Մոլորակները տարբերում էին աստղերից: Կազմեցին աստղային երկնքի քարտեզ:
Միջագետք. ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից: Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը:
Հնդկաստան. գիտեին, որ Երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից: Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչ յուրը՝ 30 օր տևողությամբ:
Բժշկություն
Եգիպտոս. գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքի համար: Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերակը: Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ: Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել: Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «կյանքի տուն»: Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ:
Հնդկաստան. կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի, քսուքների միջոցով և այլ եղանակներով: Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ:
Չինաստան. պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով:
Գիտության այլ բնագավառներ
Հնդկաստան. ստեղծվեց հին հնդկերենի՝ սանսկրիտի քերականությունը:
Չինաստան. ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը:
Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները: Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից: Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները: Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին, ոչինչ չի ստացվի, եթե աստված չկամենա: Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերը: Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել:
Առաջադրանք 2
>Սովորե՛լ դաս 2 «Գիտությունը հին Արևելքում»
>Ի՞նչ նոր բան սովորեցիր
Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Գորդյան հանգույց» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
ԴԱՍ 1
Հին Միջագետք, Հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը, որը գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքում և տեղակայված էր Տիգրիս եվ Եփրատ գետերի դաշտավայրում։ Պայմանական ժամանակագրությունն ընդգրկում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսերից (Ուրուկ դարաշրջան) մինչև մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 12-ը (Բաբելոնի անկումը)։ Տարբեր ժամանակաշրջաններում այստեղ տեղակայված են եղել Շումերների, Աքքադների, Բաբելոնի և Ասորեստանի թագավորությունները։
Շումերը միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար։
Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը։ Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը։ Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը:
Առաջադրանք 1
>Սովորել դասը և համացանցից գտնե՛լ տեղեկություն «Գիլգամեշ» էպոսի մասին։
>Բաբելոնի մասին հետաքրքիր տեղեկություն դուրս գրե՛լ։
ԴԱՍ 2
Ի՞նչ է քաղաքակրթությունը
Քաղաքակրթություն — Մարդկության զարգացման որոշակի մակարդակ։
Քաղաքակրթության կարևոր բաղադրիչներ են պետականությունը, գիրը,
նյութական, հոգևոր և սոցիալական արժեքների առկայությունը:
Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, հայտնի է
վաղագույն ժամանակներից:
Առաջադրանք 2
>Դիտի՛ր տեսանյութը և մի քանի նախադասությամբ գրի՛ր տեսանյութի մասին։
>Ի՞նչ նոր բան սովորեցիր
> Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Քավության նոխազ» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
ԴԱՍ 1
Եգիպտոս
Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:
Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո: Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը` 7 մլն): Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական: Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով:
Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք:
Առաջադրանք 1
>Գրի՛ր 5-10 հետաքրքիր փաստ Եգիպտոսի մասին։
>Դիտի՛ր տեսանյութը եգիպտական պապիրուսների պատրաստման մասին։
>Պատմել Եգիպտոսի մասին դասը։
ԴԱՍ 2
Շումերական պետություններ
Միջագետքի հարավում՝ Եփրատ գետի ստորին հոսանքի շրջանում, ապրում էին շումերները: Նրանք առաջինն էին Միջագետքում, ովքեր Ք.ա. IV հազարամյակում ստեղծեցին արհեստական ոռոգման համակարգ:Մինչև Ք.ա. XXIV դարը Շումերում միասնական պետություն չստեղծվեց: Փոխարենը գոյություն ունեին մի քանի տասնյակ մանր քաղաք–պետություններ: Քաղաք–պետությունն ընդգրկում էր քաղաքը՝ հարակից մշակովի հողերով: Դրանցից աչքի էին ընկնում Ուրը, Ուրուկը, Լագաշը և այլն: Պատերազմներն այդ պետությունների միջև սովորական երևույթ էին:
Աքքադ
Ք.ա. XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներ թափան ցած սեմական ցեղերը: Շուտով դրանցից մեկի առաջնորդ Սարգոնը (Ք.ա. 2330–2295 թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը: Նա դարձավ ամբողջ Միջագետքի արքա: Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով: Նա մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի: Սարգոնը շատ տարածքներ նվաճեց, որի համար ստացավ «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը: Սարգոնի գործն արժանիորեն շարունակեց նրա թոռը՝ Նարամսինը:
Առաջադրանք 2
Սովորե՛լ Շումերական պետությունների մասին դասը։
Լրացուցիչ աշխատանք՝ «Պատմական թևավոր խոսքեր»
Համացանից դուրս գրի՛ր «Դամոկլյան սուր» թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը. Հայկական ավանդություն
Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում ցայսօր վիճահարույց է:
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:
Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ:
Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:
Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ):
Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին, այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա՝ այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները:
Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):
Առաջադրանք 2
1.Սովորել պատմել:
2. Դուրս գրել նոր բառերը և հասկացությունները:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը։ Աշխարհագրական այն տարածքը, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին՝ Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։ Նրա սահմաններ են՝ հյուսիսից Կուր գետը, հարավից Հայկական Տավրոս լեռնաշղթան ու Միջագետքը, արևելքից ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճ, արևմուտքից՝ Անատոլիական բարձրավանդակ (Փոքրասիական բարձրավանդակ)։
Լեռները և դաշտերը
Հայկական լեռնաշխարհի զգալի մասը հրաբխային ծագում ունի։ Նշանավոր են Մասիս (Արարատը, 5165 մ), Արագած (4096 մ), Սիփան, Թոնդրակ և Նեմրութ լեռները ։ Հայկական լեռնաշխարհի դաշտերը, որոնցից հատկապես նշանավոր են Մուշի, Կարինի և Արարատյան դաշտերը։
Գետերը և լճերը
Հայկական լեռնաշխարհը հարավ-արևմտյան Ասիայի գլխավոր գետերի ջրբաժանն է։ Այստեղից սկիզբ են առնում խոշոր գետեր, որոնցից հատկապես նշանավոր են Տիգրիսը, Եփրատը, Ճորոխը, Արաքսն ու Կուրը, որոնք թափվում են Սև ու Կասպից ծովեր և Պարսից ծոց։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև մեծ ու փոքր լճերով։ Իրենց
մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիո (Կապուտան), Վանա
(Բզնունյաց) և Սևանա (Գեղամա) լճերը։
Դասդ էլ ավելի պատկերավոր հասկանալու համար կարող ես դիտել՝ տեսանյութը։
Օժանդակ գրականություն ՝ պատմություն / էջ 6-13/
Առաջադրանք 1. Ի՞նչ է քեզ համար «Հայրենիք»-ը (մի քանի նախադասությամբ գրիր): Ընտրի՛ր 3 աֆորիզմ և հիմնավորի՛ր։
Ընտրի՛ր հետևյալ աֆորիզմներից
Առաջադրանք 2.
Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ կամ սահիկաշարպրեզենտացիա/: Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Սեպտեմբերի 16-20ը, առաջադրանք 6-րդ դասարան
Պատմական աղբյուրների մասին
Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։
Այդ աղբյուրներն են ՝
1. Տվյալ ժողովրդի լեզուն (հայ ժոզովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է)։
2. Այդ ժողովրդի մասին պատմող գրավոր հուշարձանները, հին մատյանները (հայոց պատմության ամենահին ժամանակների մասին հայ հեղինակներից առաջինը գրել Մովսես Խորենցին 5-րդ դարում )։
3. Տվյալ ժողովրդի ժողովրդական ստեղծագործությունը (հայ ժողովրդի ժողովրդական ստեղծագործություններից են՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» «Սասունցի Դավիթ» որոնք կարևոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակահատվացի մասին)։
4. Գործածված դրամները, հնագիտությունը նույնպես կարևոր պատմական աղբյուրներ են։
Առաջադրանք
- Ի՞նչ են ուսումնասիրում ու բացահայտում հնագետները։
- Գրի՛ր հին հայկական դրամահատության մասին։
Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ
Նախնադար
Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի` հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:
Հնագույն մարդիկ
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով` դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
Մարդկանց զբաղմունքը
Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ` այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր` քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ` կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ
Առաջադրանք
Դիտե՛լ տեսանյութը և մի քանի նախադասությամբ գրել ի՞նչ տպավորություն ստացաք նյութից։