Թեստային աշխատանք․ 22․02․ 20233.

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on February 22, 2023

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ –

լուռ –

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: անտառը նրա հարյենի տունը մորը հորը և հին ընկերեներին

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին: նա մենակ էր և ուզում էր անտառը

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: ծառերը համարյա տապալվել էին քամին սուլում էր

Զույգ և կենտ թվեր

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մաթեմ, Uncategorized | Posted on February 21, 2023

Զույգ և կենտ թվեր

Դասարանական առաջադրանքներ

1 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 1, 5, 33, 99, 405 777, 1547, 5555, 15325

 2, 28, , 512, 888, 1416, , 152412

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող զույգ թվերի տարբերությունը։ 2

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

148 թվի նախորդ և հաջորդ թվերը 147 ․․․149 կենտ

Երկու զույգ թվերի գումարը զույգ 12+8

Երկու թվերի գումարը, որոնցից մեկը զույգ է, մյուսը կենտ  9+10 կենտ

4 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

3360: 32=105       

3232= 168064:52                               

22004=11233+11761

5. Երկու թվերի գումարը 480 է։ Այդ թվերից մեկը մյուսից մեծ է 5 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

480։6=80

80×5=400

6. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

, 1184, 321, 418, 1, 1150, 1200, 324

6000<1200     6000>1125

6000>4587     6000<4595

7. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(30+1):3 1

(30+1):5 1

(30+1):10 1

  Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։ 8

Տնային առաջադրանքներ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մաթեմ, Uncategorized | Posted on February 21, 2023

Տնային առաջադրանքներ

1 Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։  33 35 37 41 43 45

2 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

125 թվի նախորդ և հաջորդ թվերը

Երկու կենտ թվերի գումարը

Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը

3․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ

12ժ20ր-2ժ40ր

82կգ-6կգ650գ

42դմ7սմ+5դմ8սմ

12կգ650գ+6կգ450գ

12ժ20ր+2ժ40ր

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

*։24=444

203=4872:*

*+3637=6240

*-215=48001

5 Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

560:7=80

80×6=480

6. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6450, 1, 1240,  459,

a<1245        a>1200

a>214       a<1800

7. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(40+1):4

(40+2):4

(40+3):4

8 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։ Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

9․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

Թումանյանական ֆլեշմոբ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on February 20, 2023

Ավստրալիայի հայտնագործումը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in բնագիտություն, Uncategorized | Posted on February 19, 2023

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք: նրանց թվում եր որ պետք է մի մեծ ցամաք լինի հարավում որ հավասարակշռությունը պահի։
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան: Աբել Թասման և Ջեյմս Կուկ
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից: Նա շատ փոքր է։

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:

7 փաստ սևանալճի մասին

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 15, 2023

Սևանա լիճը հայտնի է գույնը մեկ-մեկ փոխելու իր յուրահատուկ հատկությամբ: Կախված եղանակից, այն կարող է ունենալ կապույտ և կանաչ գույների ամենատարբեր գույները:

Մի փոքր պատմություն

Ըստ բազմաթիվ երկրաբանների տեսությունների՝ Սևանա լիճն ունի հրաբխային ծագում։ Լիճն առաջացել է այն բանից հետո, երբ հրաբխային լավան փակել է Հրազդան գետի երեք հոսքերը։ Դա հսկայական լողավազան է ձևավորել: Աստիճանաբր-ար այս ավազանը լցվեց ջրով և այս կերպ ձևավորվեց Սևանը։ Ենթադրվում է, որ Սևանը մոտ 1 միլիոն տարեկան է։

Որտեղի՞ց է ծագել անունը

Սևանա լճի անվանման թեման միշտ եղել է լայն քննարկումների առարկա։ Շատերը կարծում են, որ Սևանա լճի անունը ծագել է Սև բառից: Նրանք համոզված են, որ Սևանն այսպես է կոչվել սև տուֆի գույնից կառուցված վանքի պատճառով։ Սակայն դավադրության այս տեսությունը բավարար հիմքեր չտվեց, քանի որ Սևան անունը շատ ավելի հին է, քան վանքը։ Իր գոյության երկարամյա պատմության ընթացքում Սևանա լիճը կոչվել է տարբեր կերպ. Առավել հայտնիներից մեկը Գեղամա ծովն է՝ այն շրջապատող Գեղամա լեռնաշղթայի անունով։

Ինչպե՞ս է Սևանը մնում այդքան հսկայական

Սա Սևանի մասին ամենահուզիչ փաստերից մեկն է։ Սևանա լիճ թափվող գետերի թիվը հասնում է 30-ի։ Սակայն դրանից դուրս է գալիս միայն մեկը դա Հրազդան գետն է։

Սևանի իշխան

Սևանի իշխանը համարվում է լճի գլխավոր գանձերից մեկը։ Այս ձուկը միշտ եղել է թագուհու ուտեստը հայկական բոլոր արարողությունների ժամանակ։ Սևանի իշխանը խորհրդային տարիներին հայկական արդյունաբերության մեծ մասն էր կազմում։ Ցավոք, այսօր այս ձկնատեսակի թիվը գրեթե հավասար է 0-ի։ Սևանի իշխանը համարվում է անհետացած տեսակներից մեկը և ընդգրկված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում:

Սևանը լի է պատմությամբ

Սևանի հնագույն ժամանակներից գոյության փաստը քննարկումից դուրս է։ Այս հրաշալի լիճն իր ջրի հատակում թաքցնում է բազմաթիվ առեղծվածներ և հետաքրքրաշարժ փաստեր: Դրա ապացույցներից մեկը ջրի մակարդակի անկումից հետո հետազոտված հնագիտական ​​արտեֆակտներն էին: Այդ ապշեցուցիչ արտեֆակտները թվագրվել են ավելի քան 2000 տարվա, ինչը անհավանական էր:

Սևանա լճի տնտեսական արժեքը

Սևանա լիճը մեծ դեր ունի երկրի տնտեսության մեջ։ Այն ապահովում է Հայաստանի ոռոգման ջրի հիմնական մասը։ Սևանա լիճը նաև էժան էլեկտրաէներգիա ստանալու, ձկան, հսկայական աղբյուր է։ Եվ, իհարկե, դա երկրի այցելուների համար հիմնական զբոսաշրջային վայրերից մեկն է:

Թեստային աշխատանք

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on February 15, 2023

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում է

ին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ամբողջ
—————————————————

   անգամ

—————————————————

երբեք
————————————————— 

դարձավ

————————————————— 

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած  

բ/կամակոր     

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ 

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
վատն  -լավն 
Պարզ է – բարդ է
երկա~ր -կարճ

սովորական-անսովոր 

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 

ա/աչքերը        —————————————                       

բ/ հարցերին     —————————————                      

գ/ դարակները  —————————————                      

դ/ խրճիթ          —————————————                       

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

ձուկ վատ

———————————       ————————————

կատու ճիշտ
———————————       ———————————— 

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է              ձանձրացնել

բ/չէր կարողանում             չկարողոնալ
գ/դնեն                                     դնել
դ/դարձավ                              դառնալ 

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:

կաղամբ
                                  ———————————— 

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: նա միշտ հակառակ հարցեր եր տալիս

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
—տեղափոխվեց սարի գագաթի խրճիթը —————————————————— 

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ ապակին պատուհան ունի։

Ինչո՞ւ փուշը վարդ ունի։

Ինչո՞ւ տերևը ծառ ունի։

Հ․ թումանյան․

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on February 15, 2023

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Ավստրալիայի հայտնագործումը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in բնագիտություն, Uncategorized | Posted on February 14, 2023

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:

Փետրվարի 10

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on February 14, 2023

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

պատրանք, խաբկանք

մութ մթնշաղ

մութ կտրիճ

կուսական մաքուր

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։ խաբվել խաբկանք
Skip to toolbar