գիշատիչ կենդանիներ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Uncategorized | Posted on February 14, 2022

Աշխարհի 12 ամենավտանգավոր կենդանիները

Երբեմն դժվար է տարբերակել, թե որ կենդանին է պարզապես փափկամորթ գազանիկ և որը գիշատիչ մարդակեր: Կենդանիների թագավորության ամենագեղեցիկ կենդանիները միաժամանակ ամենավտանգավոր գիշատիչներն են: Դուք կարծում եք, թե  այս փոքրիկ դուրեկան ֆուգուն հրաշալի ձու՞կ է: Իրականում այն պակաս վտանգավոր չէ, քան ասենք շնաձուկը: Այսպիսով, ընթերցե՛ք աշխարհի 12 ամենավտանգավոր կենդանիների մասին և զգուշացե՛ք նրանցից:  

 1  Մահացու կարիճ

Կարիճի խայթոցների հետևանքով մահվան դեպքերի 75 տոկոսը հենց այս տեսակի կարիճի խայթոցից է լինում: Հավատարիմ մնալով իր անվանը` այս կարիճը կարող է խեղանդամ դարձնել ցանկացած մարդու և դառնալ նրա վաղահաս մահվան պատճառ: Այն հայտնի է նաև իսրայելական դեղին կարիճ անվամբ ու հիմնականում հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայում և Միջին Արևելքում: Նրա խայթոցը բավականին ցավոտ է և սրտային կամ ալերգիկ մարդկանց, ինչպես նաև երեխաների մահվան հավանականությունը ավելի մեծ է: Անհապաղ բուժօգնություն է հարկավոր, որպեսզի կանխարգելվի շնչառական կանգը, ինչն էլ կարող է հանգեցնել մահվան:

 2  Աֆրիկյան մեղրատու մեղու

1957 թ.-ին սխալմունք տեղի ունեցավ մեղուների վրա անցկացվող հետազոտության ժամանակ: Մի բրազիլացի մեղվապահ, ով ցանկանում էր խաչասերել եվրոպական և աֆրիկյան մեղրատու մեղուներին անզգուշորեն թույլ տվեց, որ խաչասդերման արդյունքում առաջացած միջատներից մի քանիսը թռչեին-հեռանային: Լինելով ավելի ագրեսիվ քան իրենց եվրոպացի «ազգակիցները», այս գենետիկորեն հիբրիդ (խառնուրդ) մեղուները այդ ժամանակից ի վեր սփռվեցին Ամերիկայով մեկ: Նրանք սարսափ են ներշնչում, քանի որ հավաքվելով հսկայական պարսով` մղոններով կարող են հետապնդել իրենց զոհերին:  

 3  Կոնաձև խխունջ

Կոնաձև խխունջի անմեղ տեսքին խաբնվել չարժե: Այս փոքր կենդանին կարող է շատ վտանգավոր լինել: Նրա արտազատած թույնը կարող է հարուցել ցավ, բորբոքում և փայտացում: Ծանր դեպքերում այս կենդանու խայթոցը կարող է տեսողական և շնչառական խնդիրներ առաջացնել: Մինչ օրս չի հայտնաբերվել հակաթույն: Այնպես որ, հարկ է զգուշանալ այս կենդանուց: Այն սովորաբար հանդիպում է աղի ջրերում:

 4  Քարաձուկ

Սա ծովի հատակին բնակվող ամենաթունավոր արարածներից մեկն է: Այս կանաչավուն և շագանակագույն ձկան թույնը հարուցում է ցավ, նեյկրոզ և հյուսվածքների քայքայում: Հարձակումից հետո պետք է վնասված հատվածը թրջել տաք ջրով և անհապաղ դիմել մոտակա հիվանդանոց` հակաթույն ստանալու համար:

 5  Բևեռային արջ

Ի տարբերություն այս ցուցակի կենդանիների մեծամասնության` աշխարհի ամենախոշոր մսակերը` բևեռային արջը, ուտում է ցանկացած բան, որ գոնե մի փոքր մսոտ է, այդ թվում` այլ բևեռային արջերի: Թեպետ բևրռային արջերը սովորաբար չեն սպանում մարդկանց, դա երևի պայմանավորված է նրանով, որ իրենց շուրջ առանձնապես շատ մարդ չկա, որ կարողանան սպանել և ուտել:

 6  Թունավոր նետավոր գորտ

Այս գորտը սովորաբար հանդիպում է Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Այն արտազատում է բատրախոտոկսին կոչվող թույն, որն արձակվում է ականջների հետևում գտնվող գեղձերի միջոցով: Թույնի այս տեսակը շատ վտանգավոր է և կարող է ընդհուպ մահացու լինել:

 7  Արկղաձև մեդուզա

Ասիայի և Ավստրալիայի օվկիանոսներում հանդիպող այս մեդուզան համարվում է աշխարհի ամենաթունավոր կենդանին: Այն ունի շոշափուկներ, որոնցից արտադրվում է նեմատոքսիկ (թույնի տեսակ): Երբ այն անցնում է մաշկի տակ, առաջացնում է արյան ճնշման բարձրացում, սրտի կաթված և անգամ մահ:

Արևադարձային ջրերում հանդիպող արկղաձև մեդուզայիհարձակումից հետոառաջին օգնություն ցույց տալու համար 15-30 րոպե պետք է մարմնի վնասված հատվածը դնել քացախի մեջ: Եթե հարձակումը եղել է ոչ արևադարձային ջրերի արկղաձև մեդուզայի կողմից, վնասվածքը պետք է ցայել ծովի ջրով: Խուսափեք վնասված հատվածը տրորելուց կամ քորելուց: Պետք չէ օգտագործել սառույց կամ տաք ջուր:

 8  Ռնգեղջյուր

Աշխարհի բազմաթիվ երկրներում գրանցվում են ռնգեղջյուրների պատճառով առաջացած մահվան դեպքեր: Հենց որ նրանք նշմարում են իրենց զոհին, սկսում են անասելի արագությամբ հետապնդել նրան: Միայն կոտոշը տեսնելով` կարելի է պատկերացնել, թե ինչ հուժկու հարվածներ կարող է հասցնել այս կենդանին:

 9  Ֆուգու ձուկ

Այս ձուկը հանդիպում է Մեքսիկայի, Ֆիլիպինների, Ճապոնիայի և Չինաստանի ջրերում: Այն համարվում է էկզոտիկ ուտեստ: Այս ուտեստի արժեքը կարող է հասնել մինչև 200 դոլար, սխալ պատրաստված լինելու դեպքում այն կարող է թունավորման և անգամ մահվան պատճառ դառնալ: Նրա մաշկի, լյարդի և մկանների մեջ թույն կա: Խայթոցից հետո հայտնվում են հետևյալ ախտանշանները` լեզվի և ամբողջ բերանի այրոց, սրտխառնուք, գլխացավ, ականջների խշշոց: Ծանր դեպքերում այս ձկան արտազատած տետրոդոքսինը կարող է մահվան պատճառ դառնալ:

Այժմ արդեն գիտեք, թե որոնք են աշխարհի ամենաթունավոր կենդանիները: Փորձեք խուսափել նրանցից: Իսկ եթե հանկարծ նրանք ձեզ խայթեն, անհապաղ դիմեք բուժօգնություն ստանալու համար:

 10  Սպիտակ շնաձուկ

Որքան էլ որ տարածված լինի այն տեսակետը, թե այս գիշատիչ կենդանիները կարող են մարդ ուտել, իրականում նրանք մարդակեր չեն: Բանն այն է, որ մարդիկ չափազանց ոսկրոտ են նրանց համար, ուստի մի անգամ կծելուց հետո նրանք թողնում են, որ մարդն արնահոսի ջրում, սակայն չեն ուտում նրան:  

 11  Բրազիլական թափառող սարդ

Հայտնի նաև իբրև բանանային սարդ` այն 2007 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենաթունավոր սարդ: Հիմնականում հանդիպում է Հարավային Ամերիկայում` բանանների մեջ: Բրազիլական թափառող սարդի թույնի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սերոտոնին, որը խայթոցը դարձնում է շատ ցավոտ: Այն նաև պարունակում է նեյրոտոքսիններ, որոնք առաջացնում են անդամալուծություն, շնչառական խնդիրներ և մահ: Բրազիլական թափառող սարդի թույնը համարվում է բնության Վիագրա, քանզի այն առաջացնում է պրիապիզմ կամ մի ժամ տևող պաթոլոգիական էրեկցիա: Փորձագետներն ուսումնասիրում են այս թույնը` հուսալով, որ այն կարող է կիրառվել էրեկցիոն խանգարումներ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով:

 12  Կապտավուն օղակներով ութոտնուկ

Թեպետ այս կենդանին չափերով չի գերազանցում գոլֆի գնդակը, այն հայտնի է իբրև աշխարհի ամենաթունավոր կենդանիներից մեկը: Հանդիպում է Ավստրալիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի ջրերում: Այն արտազատում է երկու տեսակի թույն: Նրա թույնը կարող է հասցնել հետևյալ վնասները` տեսողության մասնակի կորուստ, կուրություն, սրտխառնուք, շարժողական խնդիրներ և շնչառական արգելափակում: Այս կենդանու արտազատած թույնի դեմ ևս հակաթույն չկա, այնպես որ անմիջապես տրամադրվող առաջին բուժօգնությունը առանցքային է տուժածի կյանքը փրկելու համար:

Write a comment

Skip to toolbar