0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on November 8, 2023

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ո՞վ է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները։

Հայկի և Բելի առասպելի ու Մովսես Խորենացին

  1. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

  1. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելիմասին։

Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on October 19, 2023

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

5 երորդ հայ պատմիչնեչն էն մատմահայր մովսես խորենացին ղազար

Կոմիտասի հուշարձան

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on September 29, 2023

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

ՏՎՅԱԼՆԵՐ

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Հայոց մայրաքաղաքները

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն | Posted on May 25, 2023

1. Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։

 Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, 
 2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։

վան ստեղծվել է 9-րդ դարի երկրորդ կեսին:Նրան անվանել էն Տուշպա Տոսպ
3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտեք։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։


4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։

Երվանդաշատ մայրաքաղաքը անվանել էն Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը անունից

Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը Հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։

երևանի արձաները

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն | Posted on May 25, 2023

Արգիշտի 1֊ին

Արգիշտի արքայի արձան, գտնվում է ԵրևանիԷրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։

Մեսրոպ Մաշտոցի

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Արմավիրի մարզիՎաղարշապատ քաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի անվան հրապարակամերձ պուրակում։ Հուշարձանը տեղադրվել է 1981 թվականին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

խաչատուր Աբովյանի

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյան պուրակում, տեղադրվել է 1950 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Շիրակի մարզիԳյումրի քաղաքի թատերական հրապարակում, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի առջև։ Հուշարձանը տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում

Վահան Տերյանի

Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

Կոմիտաս

Կոմիտասի հուշարձան, հուշարձան ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում՝ Ջեֆերսոն պողոտայում, Ռենեսանս կենտրոնի մոտ (Hart Plaza, Cobo and Joe Lewis Arenas)։

Սայաթ֊Նովա

Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, հունիսի 14, 1712, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[1] – նոյեմբերի 22, 1795, Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ 

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան (օգոստոսի 31, 1908[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա[4] – մայիսի 18, 1981[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։

Գարեգին Նժդեհ

Հիրավի Գարեգին Նժդեհը հայ իրականության մեջ հակասական կերպար է եղել, նա սկզբում չի ընդունվել բոլշևիկյան իշխանությունների կողմից և ժողովրդի մեջ նրա դեմ բազմաթիվ լուրեր են տարածվել, որոնք իհարկե չեն համապատասխանել իրականությանը, սակայն նրա ջանքերով է,

Զորավար Անդրանիկ

Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865[1][2], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա[1][2] – օգոստոսի 31, 1927, Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] և Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), նաև հայտնի է որպես Զորավար ԱնդրանիկԱնդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։

կոնդ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, ճամբորդություն, Uncategorized | Posted on May 14, 2023

Կոնդը շատ նեղ փողոցներ ունի։ Նրա տներից շատերը փլատակ էին բայց այնտեղ մարդիկ շարունակում էին ապրել։ Բայց շենքերից շատերը քանդել ու ավելի սիրուն շենքեր են սաքել։

և ի դեպ քանի որ կոնդը շատ հին է։ Տան մեջ ծորակներ չկան դրա համար էլ մի քանի տան դեմը   մի ծորակ էր դրված։

Հայոց մայրաքաղաքները

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on April 12, 2023

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաք է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում` հզոր պարիսպ։
Դրանից հետո էլ` Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորների ու առևտրականների բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր նաև 10-11-րդ դարերում` Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։
19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։ Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Վանի բերդը

Արմավիր

Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների մնացորդներ կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի` մեր օրերում կատարված պեղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։ Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Պատմական Արմավիր քաղաք

Երվանդաշատ

Ք. ա. 220թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս` Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրաքաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։
Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերի հետ։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան` իր երկու շրթունքներով։ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ

Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որն առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որը շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։ Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը Հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը»1, ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատակագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։ Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

————

Պատմական Արտաշատ քաղաք

1․Կարթագեն – Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաքպետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ։ Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Հարցեր և առաջադրանքներ

1. Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան
 2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։ Սարդուրի առաջին արքան հիմնադրեց Վան մայրաքաղաքը որը նայև անվանում եին Տուշպա Տոսպ անուներում։
3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտեք։ Արմավիր անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։
4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։

7 փաստ սևանալճի մասին

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 15, 2023

Սևանա լիճը հայտնի է գույնը մեկ-մեկ փոխելու իր յուրահատուկ հատկությամբ: Կախված եղանակից, այն կարող է ունենալ կապույտ և կանաչ գույների ամենատարբեր գույները:

Մի փոքր պատմություն

Ըստ բազմաթիվ երկրաբանների տեսությունների՝ Սևանա լիճն ունի հրաբխային ծագում։ Լիճն առաջացել է այն բանից հետո, երբ հրաբխային լավան փակել է Հրազդան գետի երեք հոսքերը։ Դա հսկայական լողավազան է ձևավորել: Աստիճանաբր-ար այս ավազանը լցվեց ջրով և այս կերպ ձևավորվեց Սևանը։ Ենթադրվում է, որ Սևանը մոտ 1 միլիոն տարեկան է։

Որտեղի՞ց է ծագել անունը

Սևանա լճի անվանման թեման միշտ եղել է լայն քննարկումների առարկա։ Շատերը կարծում են, որ Սևանա լճի անունը ծագել է Սև բառից: Նրանք համոզված են, որ Սևանն այսպես է կոչվել սև տուֆի գույնից կառուցված վանքի պատճառով։ Սակայն դավադրության այս տեսությունը բավարար հիմքեր չտվեց, քանի որ Սևան անունը շատ ավելի հին է, քան վանքը։ Իր գոյության երկարամյա պատմության ընթացքում Սևանա լիճը կոչվել է տարբեր կերպ. Առավել հայտնիներից մեկը Գեղամա ծովն է՝ այն շրջապատող Գեղամա լեռնաշղթայի անունով։

Ինչպե՞ս է Սևանը մնում այդքան հսկայական

Սա Սևանի մասին ամենահուզիչ փաստերից մեկն է։ Սևանա լիճ թափվող գետերի թիվը հասնում է 30-ի։ Սակայն դրանից դուրս է գալիս միայն մեկը դա Հրազդան գետն է։

Սևանի իշխան

Սևանի իշխանը համարվում է լճի գլխավոր գանձերից մեկը։ Այս ձուկը միշտ եղել է թագուհու ուտեստը հայկական բոլոր արարողությունների ժամանակ։ Սևանի իշխանը խորհրդային տարիներին հայկական արդյունաբերության մեծ մասն էր կազմում։ Ցավոք, այսօր այս ձկնատեսակի թիվը գրեթե հավասար է 0-ի։ Սևանի իշխանը համարվում է անհետացած տեսակներից մեկը և ընդգրկված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում:

Սևանը լի է պատմությամբ

Սևանի հնագույն ժամանակներից գոյության փաստը քննարկումից դուրս է։ Այս հրաշալի լիճն իր ջրի հատակում թաքցնում է բազմաթիվ առեղծվածներ և հետաքրքրաշարժ փաստեր: Դրա ապացույցներից մեկը ջրի մակարդակի անկումից հետո հետազոտված հնագիտական ​​արտեֆակտներն էին: Այդ ապշեցուցիչ արտեֆակտները թվագրվել են ավելի քան 2000 տարվա, ինչը անհավանական էր:

Սևանա լճի տնտեսական արժեքը

Սևանա լիճը մեծ դեր ունի երկրի տնտեսության մեջ։ Այն ապահովում է Հայաստանի ոռոգման ջրի հիմնական մասը։ Սևանա լիճը նաև էժան էլեկտրաէներգիա ստանալու, ձկան, հսկայական աղբյուր է։ Եվ, իհարկե, դա երկրի այցելուների համար հիմնական զբոսաշրջային վայրերից մեկն է:

Սևանա լիճ

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 9, 2023

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Անվան ծագումնաբանությունը

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Գեղամա ծով անվանումը կապում են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։

Սևան անվան ծագումնաբանության հետ կապված տարբեր ավանդույթներ ու ստուգաբանություններ կան։ Դրանցից մեկի համաձայն լճին Սևան անունն են տվել այստեղ գաղթած վանեցիները։ Վանից գաղթելով նրանք եկել են և հաստատվել լճի շրջակայքուն, մտածելով, որ սա էլ Վան է։ Սակայն Վանի մեղմ ու խախաղ կլիմային հակառակ, այստեղ կլիման ցուրտ էր ու դաժան։ Գաղթածները հիշելով իրենք երկրի մեղմ կլիման ու բարեկեցիկ կյանքը դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Հենց այդ օրվանից էլ լճի անունը մնում է Սևան։

Ըստ մեկ այլ ստուգաբանության, լճի անունը կապում են հայերեն սև և վանք բառերի հետ, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: Սակայն 20-րդ դարում սկսված Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանը, կողակը և բեղլուն։ Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է համարվում սիգը։ Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստան Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը և փոքրասիական մողեսը: Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, որն ընդգրկում է մոտ 267 տեսակ: Դրանցից են հայկական որորը, քաջահավը, ֆլամինգոն։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, նապաստակ, աքիս, ջրասամույր և այլ կենդանիներ։

Առաջադրանք

Գրի՛ր 10 փաստ Սևանա լճի մասին

Հայաստանի լճերը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on February 8, 2023

Նազելի լիճ / Գեղամա լեռներ

Հայաստանի լճերն աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ 

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Լիճը Մարզը

Ծովեր լիճ — Լոռի

Պարզ լիճ — Տավուշ

Քարի լիճ — Արագածոտն

Ակնա լիճ — Կոտայք

Սև լիճ — Սյունիք

Արտավանի լիճ — Վայոց ձոր

Արփի լիճ — Շիրակ

Վիշապալիճ — Արարատ

Առաջադրանք

ՀՀ ուրվագծային քարտեզի վրա տեղադրում ենք վերոհիշյալ լճերը։

Տեղեկություններ հավաքել վերոհիշյալ որևէ լճակի մասին։

Skip to toolbar