Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 13, 2023

Սա առաջին շաբաթն էր ձմեռային արձակուրթներից հետո։ Մենք առաջին երեք շաբաթը մեկ ուսուցչուհու հետ ենք լինում (ջոկատավի հետ)։ Ես ընտրել էի Ընթերցասեր-Լրագրող ջոկատը։ Ղեկավրն է ընկեր Քրիստինեն (մեր մայրենիի դասատուն)։ Իմ ջոկատում մուլտֆիլմեր ենք նայում գրքեր կարդում առաջարկում ուրիշներին գնում ուրիշ դպրոցներ ճամբորթում։

Ձմեռային ճամբարի հինգերորդ օրը

Չորրորդ օրը ձմեռային ջոկատում

Երրորդ օրը ձմեռային ջոկատում

Ձմեռային ջոկատի երկրորդ օրը

Առաջին օրը իմ ջոկատում

Չորրորդ օրը ձմեռային ջոկատում

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 12, 2023

Ես այսօր կարդացի “Ռոբին Հուդ” գիրքը։ Հունվարի տասներեքին մեր մեդիաուրբաթն է և ով մասնակցում է, գնում է փորձի։

Երրորդ օրը ձմեռային ջոկատում

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 12, 2023

Մենք երեկ կարդացինք և գրքեր նայեցինք մուլտֆիլմեր։ Վաղը մեր մեդիաուրբաթն է, դրա պատճառով էլ փորձեր ենք անում:

Ձմեռային ջոկատի երկրորդ օրը

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 10, 2023

Մենք այսօր կարդացինք և ամփոփեցինք Պաուլո Կոելիո. Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին։

Պատմությունը այն մասին էր, որ պետք է պարտաճանաչ լինել և օգնել մի միմյանց։

Մենք մեդիաուրբաթի փորձ արեցինք և գնացինք դուրս խաղալու:

Պաուլո Կոելիո. Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 10, 2023

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին: 
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
-Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց.

-Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ:

Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը`Սուրբ Նիկողայոս:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Առաջին օրը իմ ջոկատում

0

Posted by Դարեհ Դերբողոսյան | Posted in մայրենի, Uncategorized | Posted on January 9, 2023

Իմ ջոկատն է Ընթերցասեր-Լրագրող։ Մենք այնտեղ մուլտֆիլմեր ենք նայում ամփոփում և պատմում։ Կարդում գրքեր, առաջարկում ուրիշներին։

Սա իմ ճամբարային առաջին օրն էր դպրոցում։ Մենք խաղացինք լրտես, ամփոփեցինք՝ ինչ պատճառով ես ընտրել այդ ջոկատը:

Իմ պատճառաբանությունը․ Ես սիրում եմ մուլտֆիլմեր և իհարկե չմոռանամ ասել, որ ես շատ շատ եմ սիրում գիրք կարդալ։

Skip to toolbar